Հաճախ տրվող հարցեր
«Ֆենթըզի լիգան» խաղ է, որտեղ սպորտային հանդիպումների օրերին բաժանորդները ներկայացված թիմերից կազմում են իրական խաղացողներից բաղկացած թիմ: Միավորները հաշվարկվում են նախկինում կայացած (ֆլեշբեք) հանդիպումներում խաղացողների իրական ելույթների հիման վրա: Բոլոր ֆենթըզի թիմերի միավորները իրական ժամանակում արտացոլվում են առաջատարների աղյուսակում: Հաղթող է ճանաչվում առաջատարների աղյուսակում ամենաշատ միավորներ ունեցող ֆենթըզի թիմը: Յուրաքանչյուր հանդիպման և խաղացողի միավորները հաշվարկվում են նախորդ խաղերի տվյալների հիման վրա:
Հանդիպման օրն այն օրն է, երբ ներկայացված լիգաները իրական խաղային հանդիպում են ունեցել:
Հանդիպումների օրերի ցանկը հնարավորինս խիտ է կազմվում՝ կախված տարբեր լիգաների խաղերի օրացույցային պլանից:
Մրցույթները երկու տեսակի են՝ ամենօրյա մրցույթներ և բազմակի հանդիպումների ձևաչափով անցկացվող մրցույթներ:
Ամենօրյա մրցույթներում ընդգրկված են ներկայացված իրական թիմերը: Մրցակիցներն այս թիմերից ընտրում են խաղացողներ՝ իրենց սեփական ֆենթըզի թիմը կազմելու, այլ բաժանորդների ֆենթըզի թիմերի դեմ մրցելու համար: Մրցույթի ամբողջ ընթացքում առաջատարների աղյուսակում արտացոլվում են բոլոր թիմերի խաղի արդյունքները: Հաղթողները մրցանակներ են վաստակում՝ ըստ առաջատարների վերջնական աղյուսակում իրենց զբաղեցրած դիրքի: Ամենօրյա մրցույթներն անցկացվում են յուրաքանչյուր հանդիպման օր:
Բազմակի հանդիպումների ձևաչափով անցկացվող մրցույթներն այն մրցույթներն են, որոնք ընթանում են նախապես որոշված ժամանակահատվածով (օրինակ՝ շաբաթ, ամիս, սեզոն և այլն): Նշված ժամանակահատվածում տեղի ունեցող բոլոր ամենօրյա մրցույթներն ավտոմատ կերպով ընդգրկվում են բազմակի հանդիպումների ձևաչափով անցկացվող մրցույթում: Նշված ամենօրյա մրցույթներում մրցակցող յուրաքանչյուր բաժանորդի թիմերի ընդհանուր միավորները կուտակվում են, և դրանց կարել է հետևել բազմակի հանդիպումների ձևաչափով անցկացվող մրցույթի առաջատարների աղյուսակի միջոցով: Մրցանակները շնորհվում են լավագույն արդյունքներ գրանցած ֆենթըզի թիմ(եր)ին մրցույթային ժամանակահատվածի ավարտին:
Թիմի ընտրության գործընթացը սկսելու համար սեղմեք «Խաղալ» կոճակը: Թիմն ունի մի շարք դիրքեր: Յուրաքանչյուր դիրքի համար ընտրեք խաղացող հանդիպման օրվա համար հասանելի խաղացողների ցուցակից: Ձեր թիմն ընտրելուց հետո սեղմեք «Մուտքագրել թիմը» կոճակը՝ Ձեր թիմը ներկայացնելու համար:
Այո, նախքան մրցույթի մեկնարկը Դուք կարող եք փոխարինել ընտրված խաղացողներին:
Եթե ընտրեք այնպիսի խաղացողի, որը չի խաղում, նա կմնա Ձեր թիմում և կվաստակի զրո միավոր:
Ոչ, մուտքագրելուց հետո թիմը հնարավոր չէ չեղարկել:
Մեկ: Յուրաքանչյուր մրցույթում կարող եք մուտքագրել մեկ թիմ:
Դուք կարող եք մուտքագրել Ձեր թիմը ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ, քան մրցույթի առաջին հանդիպման մեկնարկից մեկ րոպե առաջ:
Միավորների հաշվարկման համակարգը Ձեր խաղացողներին միավորներ է հատկացնում՝ ելնելով նրանց խաղային դիրքից և նախկինում կայացած (ֆլեշբեք) իրական հանդիպումներում նրանց գրանցած արդյունքներից: Կուտակած միավորների բոլոր մանրամասները զետեղված են «Միավորների հաշվարկ» էջում:
Այո՛: Դուք կարող եք մրցույթների ընթացքում առցանց հետևել Ձեր թիմի միավորներին: Ձեր թիմի միավորներն ու առաջատարների աղյուսակը թարմացվում են իրական ժամանակում:
Ձեր թիմը և առաջատարների աղյուսակը հասանելի են անմիջապես մրցույթի էջից:
Ֆլեշբեք բոլոր հանդիպումները ունեն միևնույն տևողությունն, ինչ սովորական հանդիպումները (90 րոպե գումարած լրացուցիչ ժամանակ)
Այո՛: Հանդիպումների օրերին Դուք կարող եք առցանց հետևել Ձեր թիմի յուրաքանչյուր խաղացողի միավորներին: Ձեր խաղացողի միավորները թարմացվում են իրական ժամանակում:
Խաղացողի միավորների մանրամասները կարող եք տեսնել՝ «Ձեր թիմը» էջում սեղմելով ցանկացած խաղացողի վրա:
Ձեր ֆենթըզի թիմը մրցում է մյուս ֆենթըզի թիմերի հետ՝ վաստակելով միավորներ: Յուրաքանչյուր թիմի միավորներին կարելի է հետևել առաջատարների աղյուսակի միջոցով: Հաղթող է ճանաչվում առաջատարների աղյուսակում ամենաշատ միավորներ ունեցող թիմը:
Ակտիվ բաժանորդները ստանում են մրցանակներ շահելու իրավունք: Մրցանակներին առնչվող բոլոր մանրամասները զետեղված են «Մրցանակներ» էջում:
Ոչ ոքի հաշվի հետ կապված հարցերը ներկայացված են «Մրցանակներ» էջում:
«Արդյունքներ» էջում հաղթողի ցուցիչը ցույց է տալիս, որ Դուք մրցույթների արդյունքում արժանացել եք մրցանակի:
Դուք ստանում եք Ձեր մրցանակը հաստատող SMS հաղորդագրություն և համապատասխան կուպոնի ծածկագիր: Փաթեթն ակտիվացնելու համար Դուք պետք է մուտք գործեք «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի Ձեր հաշիվ և պրոմո-ծածկագրի դաշտում լրացնեք համապատասխան ծածկագիրը:
Մրցույթի արդյունքները պաշտոնական են այն պահից, երբ մրցույթը ներկայացվում է «Արդյունքներ» էջում: Պաշտոնական արդյունքները հաստատվում են վերջին մրցույթային հանդիպումից մոտ 60 րոպե անց:
Ձեր բոլոր նախորդ արդյունքները հասանելի են «Արդյունքներ» էջում` Ձեր հաշիվ մուտք գործելուց հետո:
Ամբողջ վիճակագրությունը տրամադրվում է STATS-ի կողմից` համաձայն վերջինիս ուղեցույցների: Վիճակագրությունը ստացվում է իրական ժամանակում: STATS-ի կողմից տրամադրված վիճակագրությունը որևէ կերպ չի փոփոխվում: Այնուամենայնիվ, STATS-ը կարող է փոփոխել վիճակագրական տվյալները, որն իր հերթին կհանգեցնի միավորների փոփոխության: Այս վիճակագրական փոփոխությունները կարող են կատարվել նախքան մրցույթները կհամարվեն պաշտոնական:
Ոչ, Ձեր բջջային հեռախոսահամարը միացվում է Ձեր հաշվին առանց հեռացման հնարավորության:
Ակտիվ բաժանորդները մրցում են տարբեր ինտերնետ-փաթեթների և հնարավոր այլ մրցանակների համար, ինչպես նաև հնարավորություն են ունենում ստանալու սպորտային նորություններ և խորհուրդներ: Պարգևատրման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ստանալու համար խնդրում ենք այցելել վեբ-կայք: