Գաղտնիության քաղաքականություն
1. Ընկերության կողմից հավաքվող տեղեկությունները
1.1 Ընկերությունը կձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները` կանխելու ցանկացած տվյալին չարտոնված կամ անօրինական մուտքը, գրավումը կամ միջամտությունը:
1.2 Հնարավոր է, որ Կայքը և Պրեմիում գործառույթներն օգտագործելիս Դուք Ընկերությանը տրամադրեք Ձեր մասին անձնական որոշ տեղեկություններ, օրինակ՝ կոնտակտային տվյալները (այդ թվում՝ բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) և անձնական պրոֆիլը: Բացի այդ, Կայք այցելելիս, մեր վեբ սերվերները ավտոմատ կերպով հավաքում են Ձեր՝ կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ: Կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկությունները մեզ տրամադրում են տվյալներ մեր կայքերի՝ այցելուների ու բաժանորդների կողմից օգտագործման և շարժի, այդ թվում՝ յուրաքանչյուր վեբ էջում օգտագործողների քանակի և այցելությունների հաճախականության, IP հասցեների և այցելությունների տևողության մասին:
1.3 Մուտք գործելով վեբ կայք՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունը՝ օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները սույն Քաղաքականության մեջ նշված նպատակներով:
2. Ինչպես են օգտագործվում հավաքված տեղեկությունները
2.1 Ընկերությունը կարող է համադրել Ձեր կողմից Ընկերությանը տրամադրված անձնական տեղեկությունները Ձեր վերաբերյալ Ընկերությանը հասանելի այլ տեղեկությունների հետ, այդ թվում՝ կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև տեղեկություններ այլ աղբյուրներից: Ընկերությունը կարող է օգտագործել այս տեղեկությունները, որպեսզի հնարավորություն ստանա 1) մշակել, վավերացնել և ստուգել հարցումները, 2) բարձրացնել Կայքից Ձեր գոհունակությունը, 3) բարելավել և մշակել նոր ապրանքատեսակներ, հնարավորություններ և ծառայություններ, 4) զգուշացնել Ձեզ նոր ապրանքատեսակների, ծառայությունների և հատուկ առաջարկների մասին, 5) մարքեթինգի թիմին տրամադրել մեր օգտագործողների բազայի և օգտագործման օրինաչափությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, 6) անհատականացնել մեր գովազդը՝ ելնելով օգտագործողների անհատական հատկություններից կամ նախասիրություններից, 7) օգտագործել այլ նպատակներով:
2.2 Ընկերությունը կարող է այդպիսի տեղեկությունը հաղորդել երրորդ անձանց` նպատակ ունենալով նպաստել մեր բովանդակության բարելավմանը, Ձեզ տրամադրել հարցվող ապրանքատեսակները կամ ծառայությունները, ինչպես նաև օգնել մեր ծառայություններ մատուցող ընկերություններին մեր անունից ծառայություններ իրականացնել:
2.3 Ընդ որում, մենք մեր հայեցողությամբ, ինչպես անհրաժեշտ կամ նպատակահարմար ենք համարում, կարող ենք իրավապահ մարմիններին, պետական պաշտոնյաներին կամ այլ երրորդ անձի հայտնել Ձեր մասին ցանկացած տեղեկություն մտավոր սեփականության խախտումների, խարդախության հետաքննության կամ որևէ այլ գործունեության առնչությամբ, որն անօրինական է կամ կարող է հանգեցնել Ընկերության իրավական պատասխանատվության ենթարկելուն կամ ակտիվների վաճառքի, միաձուլման կամ միավորման առնչությամբ: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կապ հաստատել Ձեզ հետ ցանկացած խնդրի կամ հարցի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացնել Ձեզ սույն Քաղաքականության կամ այլ քաղաքականության կամ պայմանների փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ձեզ և Ձեր կողմից կայքի օգտագործման վրա և փոխանցել Ձեր տեղեկությունները՝ մեր կայքը կարգավորող քաղաքականությունն ու պայմանները կիրառելու նպատակով:
3. Քուքիներ
Կայքերի մեծ մասի նման Ընկերությունն ավտոմատ կերպով հավաքում է տեղեկություններ և տվյալներ քուքիների միջոցով: Քուքին Ձեր կոշտ սկավառակի վրա պահվող տվյալ է, որն Ընկերությանը թույլ է տալիս ճանաչել Ձեր համակարգիչը՝ մի էջից մյուսը մուտք գործելիս: Եթե Ձեր զննարկիչի կարգավորումները արգելափակում են քուքիները, ապա Դուք կարող եք օգտվել մեր կայքի միայն որոշ մասից և չեք կարող օգտվել կայքից ամբողջությամբ:
4. Անվտանգություն
4.1. Ընկերությունը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերը` պաշտպանելու Կայքի բովանդակությունը և Օգտագործողների կողմից տրամադրված և հավաքված տեղեկությունները չթույլատրված մուտքից և (կամ) բացահայտումից: Սակայն Ընկերությունը չի հավաստիացնում կամ երաշխավորում, որ բովանդակությունը պետք է լինի 100% անվտանգ կամ ապահով:
4.2. Օգտագործողները չեն կարող ստեղծել, տարածել կամ օգտագործել որևէ սարք կամ ծրագիր, որը նախատեսված է Կայքում սահմանափակված էջերի, ապրանքատեսակների և ծառայությունների անվտանգությունն ապահովող միջոցները խափանելու կամ անտեսելու համար, և Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում վնասների փոխհատուցում պահանջել նման սարքերի կամ ծրագրերի ստեղծման, օգտագործման և տարածման մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ցանկացած անձից:
5. Հաղորդակցության օգտագործումը
Օգտագործողը համաձայն է, որ Ընկերությունն իրավունք ունի գրավել, արգելափակել, զտել, կարդալ, ջնջել, փոխանցել և օգտագործել բոլոր հաղորդակցությունները (ներառյալ ECTA-ի սահմանած բոլոր «տվյալների փոխանցումները»), որոնք ուղարկվել կամ տեղադրվել են Օգտագործողի կողմից Ընկերության կայքէջի վրա, վերջինիս անձնակազմին և աշխատակիցներին:
6. Հղումներ այլ կայքերին
Ընկերությունը կարող է երրորդ կողմի կայքերի բովանդակությունը Ձեզ համար հասանելի դարձնել մեր կայքում տեղադրված հղումներով: Սույն Գաղտնիության և անվտանգության քաղաքականությունը չի տարածվում այդ կայքերի վրա: Ընկերությունը խորհուրդ է տալիս Ձեզ ծանոթանալ յուրաքանչյուր նման կայքի գաղտնիության քաղաքականությանը՝ պարզելու, թե ինչպես է այդ կայքը պաշտպանում Ձեր գաղտնիությունը:
7. Քաղաքականության փոփոխությունները
Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության և անվտանգության քաղաքականությունը: Բոլոր փոփոխությունները Ընկերությունը կտեղադրի այստեղ՝ հնարավորություն ընձեռելով Ձեզ ծանոթանալ գաղտնիությանն առնչվող մեր կանոններին: Խնդրում ենք պարբերաբար ստուգել դրանց առկայությունը: Սակայն մենք պարտավորվում ենք առանց ձեր համաձայնության չօգտագործել Ձեր անձնական տեղեկությունները սույն Գաղտնիության և անվտանգության քաղաքականությունից էապես տարբերվող եղանակով: